Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Լուրը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամը 04.58-ին, էպիկենտրոնը գտնվել է 152.000  բնակչությամբ Ակսարայ քաղաքից 101 կմ հյուսիս-արևմուտք։

Օջախը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։

«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Leave a Reply

Your email address will not be published.