Թրամփն ու Բայդենը պաշտոնապես առաջադրվել են

Թրամփն ու Բայդենը պաշտոնապես առաջադրվել են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախնական ընտրություններում հավաքել է բավականաչափ պատվիրակներ, որպեսզի ապահովի Դեմոկրատական ​​կուսակցությունից նոր նախագահական ժամկետի թեկնածու լինելու կարգավիճակը: Ջորջիա, Միսիսիպի և Վաշինգտոն նահանգներում անցկացված նախնական ներքին կուսակցական ընտրությունների արդյունքների համաձայն՝ Բայդենն արդեն ապահովել է առաջադրման համար անհրաժեշտ ավելի քան 1968 պատվիրակի աջակցությունը։

Նույն օրը փրայմերիզներ են անցկացվել նաև Հավայան նահանգում, սակայն դրանց արդյունքները հրապարակման պահին անհայտ են եղել։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Ջորջիայի, Միսիսիպիի և Վաշինգտոնի հանրապետականների փրայմերիզներում։ Դա թույլ է տվել նրան ստանալ Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու անհրաժեշտ 1215 պատվիրակի ձայնը։

Leave a Reply

Your email address will not be published.