Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախագահները հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։
Հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը խոսել են կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումների մասին, մասնավորապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ համաձայնագրերի։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում: