Արցախը երկրորդ անգամ է մերժել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպելու առաջարկը։ Պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է բանակցել Բաքվի ներկայացուցիչների հետ՝ Արցախում՝ ռուս խաղաղապահների շտաբում։
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկությունը։
«Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։
Մանրամասները՝ տեսանյութում: