«Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ. հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը» Վերջերս բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի կողմից իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց մարզաշխարհում և հանրության շրջանում։
Թե ի՞նչն է եղել, Էրիկի նման հայտարարության ու վրդովմունքի պատճառը Bac TV-ին փորձեց պարզել անձամբ բռնցքամարտիկից, մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման հայտարարության պատճառը վիրավորանք է։ Ըստ Էրիկի՝ ինքը չի արժանացել ուշադրության, երբ, օրինակ, երիտասարդների աշխարհի առաջնությունից վերադարձել է հաղթանակած և իրեն չեն դիմավորել։