Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան

Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան

Ձերբակալվածների պահման վայրում և ոստիկանության կենտրոնականի բաժնում հանդիպել եմ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հետ, ովքեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել կամ ձերբակալվել. գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, որոշներին՝ անազատությունից զրկելու միջոցով, պարզապես մեկուսացնել:

Նիկոլի շուրջ ծառեր տնկելով կամ պարիսպներ շարելով իրականությունից փախչել կամ փախցնել չեք կարող. դրա դառը պտուղները մի օր վայելելու եք»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.