Իրանը թույլ չի տա, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան մնա. Մահմուդ Աբբասզադե Մեշկինի

Իրանը թույլ չի տա, որ Սպահանի վրա հարձակումն անպատասխան մնա. Մահմուդ Աբբասզադե Մեշկինի

Իրանը թույլ չի տա, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն անպատասխան մնա, հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,-  ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ՝ Սպահանում հարձակմանը Կիևի ենթադրյալ մասնակցության մասին։

Պատգամավորը հավելել է, որ Կիևն այժմ իրեն թույլ չի տալիս ավելի բացահայտ գործողություններ իրականացնել Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ արձագանք կստանա Թեհրանից։

Leave a Reply

Your email address will not be published.