Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ

Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ողջունում է այն փաստը, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը պղծող սրիկայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նման արարքը վայել չէ հային։
Իրավապահ մարմինները պետք է օրինախախտին պատժեն օրենքի ողջ խստությամբ։
Հայ ժողովուրդը արիաբար կռվել է Հայրենական մեծ պատերազմում։ 500 հազար հայ կռվել է Կարմիր բանակի կազմում, 100 հազարը՝ դաշնակից ուժերի կազմում։ Մեր ժողովուրդը անգնահատելի ներդրում է ունեցել նացիզմի մարդատյաց գաղափարախոսության դեմ տարած հաղթանակում։ Մենք պետք է պահպանենք այս հիշողությունը և պայքարենք այն պղծել փորձողների դեմ։

Leave a Reply

Your email address will not be published.