Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. ՊՆ

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա. ՊՆ

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Reply

Your email address will not be published.