ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է՝ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները չեն կարող լինել դրան այլընտրանք։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը։
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Մնացած ճանապարհները, ինչպիսին է Աղդամինը, կարող են բացվել որպես կարգավորման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,-գրել է Բորելը X-ի (նախկինում Twitter) իր էջում։