Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանափոփոխություն չի եղել․ Թևանյան (տեսանյութ)

Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանափոփոխություն չի եղել․ Թևանյան (տեսանյութ)

ԱԺ–ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինը պարբերաբար փակելու թեմայով։  Իշխանական պատգամավորները ներկա չեն լսումներին։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկեց լսումները մեկնարկել մեկ րոպե լռությամբ` հարգելով բոլոր զոհերի անմեղ հիշատակը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային իրադարձությունները լուրջ ազդեցություն ունեն Հայաստանի և Արցախի վրա։

«Այդ ամենը տանում է նրան, որ մենք գտնվում ենք շահերի բախման կիզակետում։ Պատճառը ոչ միայն ուժային կենտրոնների քայլերն են, այլև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Եվ սա տանում է նրան, որ օրըստօրե սեղմվում է օղակը Հայաստանի և Արցախի շուրջ»,–ասաց նա։

Խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իր ելույթում թվարկեց ընդիմության և իշխանությանը տեսակետների տարբերությունը ԼՂ հիմնախնդրի հետ կապված։ Նրա խոսքով՝ իշխանությունը Արցախը դիտարկում է Ադրբեջանի մաս։

«Մենք կարծում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգում։ Համոզված ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն հանձնառություն ունի Արցախի անվտանգությանը տեր կանգնելու։ Հենց այս կետերի շուրջ իշխանությունները մեզ հետ համաձայն չեն»,–ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները գտնում են` Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում։

«Մենք գալիս ենք այն եզրակացության, որ Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քաղաքական փոփոխություն չի եղել, իսկ դա նշանակում է իշխանափոխություն։ Որովհետև Հայաստանի իշխանությունները առևտրի առարկա են դարձրել Հայաստանի և Արցախի գոյությունը և, ըստ էության, եթե մենք նայենք Արևմուտք–Ռուսաստան հակադրությանը, և մեր տարածաշրջանում ով ինչ դիրքորոշում ունի, պսրադոքսալ է, բայց Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը, իր բոլոր հայտարարություններով ամենաշատն է միացած արևմտյան կոալիցիային, մինչդեռ մեր խնդիրը պետք է լիներ դուրս գալ այդ բախման արանքից, որևէ պետություն չի հայտարարել, որ Ռուսական ռազմական ներկայությունը այս տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգությանը Արևմուտք–Ռուսաստան հակադրության կոնտեքստում, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարել է»,–ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Your email address will not be published.