Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը խոսել է նաև Իլհամ Ալիևի հետ:
Եվրոպական խորհրդի ղեկավարն անդրադարձել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակին և մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։