«Լաչինի միջանցքի փակումը նաև հայաստանի արտաքին քաղաքականության տապալումն է». Տիգրան Աբրահամյան

«Լաչինի միջանցքի փակումը նաև հայաստանի արտաքին քաղաքականության տապալումն է». Տիգրան Աբրահամյան

Արդեն 51-րդ օրն է, ինչ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջացքը փակ է ադրբեջանական պսեվդո էկո ակտիվիստների կողմից: Արցախում իրավիճակը օրրեցոր ավելի ճգնաժամային է դառնում: Արցախի օպերատիվ շտաբը արդեն հայտարարել է, որ Արցախում բենզինի և դիզվառելիքի սղություն կա:
Արցախի ու արցախցիների ճակատագրի, Լաչինի միջանցքի հնարավոր բացման վերաբերյալ հարցերի մասին կարծիք ստանալու նպատակով Bac TV-ին զրույցել է ԱԺ պատգամավոր,  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ 24 տուփ մանկական սնունդ և 5 տոննա ալյուր է մատակարարվել Արցախի հանրապետություն, ի՞նչ եք կարծում դա չի կարող փոքր լուծում համարվել Արցախի ճգնաժամային իրավիճակի հետ կապված:

Այդ հումանիտար բեռը Արցախում շատ քիչ խնդիր կարող է լուծել, և համարել, որ դրանով մեծ խնդիր է լուծվել, բնականաբար, այդպես չէ: Իհարկե, որոշակի հարցեր, որոշակի խոցելի խմբերի համար միգուցե հնարավոր լինի կարգավորել, բայց մեծ առումով Արցախում կա իրական հումանիտար աղետ, որի պայմաններում միայն այդ ծավալի բեռը որևէ խնդիր չի կարող լուծել:

Այսօր «Գելափ»-ի  իրականացրել է հարցախույզ, թե ովքեր են մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար, մարդկանց մեծամասնությունը գտնում է, որ առաջին մեղավորը ադրբեջանի իշխանություններն են: Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը:

Ստեղծված իրավիճակի վրա կան և նպաստում են մի քանի գործոններ:  Առաջինը Ադրբեջանն է, Թուրքիան և ինչպես նաև իր մասնակցությունը ունի Հայաստանի իշխանությունը, պայմանավորված նրանով, որ իր վարած քաղաքականության հետևանքն է, որ այս 4,5 տարվա ընթացքում մեր ժողովուրդը անցել է լայնամաշտաբ պատերազմի և Ադրբեջանի կողմից՝ տարբեր մաշտաբի այլ հարձակումների միջով: Սա  Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման հետևանքն է, որ այսօր նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը չեն իրացվում, որի կողմ է Հայաստանը և դրա հետևանքներից մեկն էլ հենց Լաչինի միջանցքի փակ լինելն է:

Ձեր կարծիքով ե՞րբ և ի՞նչ նախապայմանով կբացվի Լաչինի միջանցքը:

Լաչինի միջանցքի բաց լինելը կապված է մեծ թվով գործոններից, համենայն դեպս Ադրբեջանի այն պահանջները, որոնք ի սկզբանե եղել են միջանցքի բացման հիմքում, դրանք ոչ միայն չեն լուծի Արցախում առկա խնդիրները, այլ շատ ավելի ծանր իրավիճակի կհասցնի: Մինչև Ադրբեջանը հետ չկանգնի իր առավելապաշտական պահանջներից և իրավիճակին համարժեք չգործի, այս պարագայում մի փոքր դժվար է խոսել միջանցքի շուտափույթ բացման մասին:

Հարցազրույցը վարեց՝ Սվետա Վարդանյանը

Leave a Reply

Your email address will not be published.