Կառավարության նիստում հավանություն տրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշեց, որ փաթեթով առաջարկվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ:
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի հատման տեղում: «Հյուսիս-հարավ»-ի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ նաև Գյումրիի օդանավակայանից շատ հեշտ, մեկ ժամվա հասանելիություն ունի: Փաշինյանի խոսքով՝ հաջողվեց Երևանի մոտակայքում գտնել մոտ 3000 հեկտարից ավելի տարածք, որը պետական հող է: