Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան: Ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է զեկույցում։