ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին 7 ընտանիքը սահմանամերձ բնակավայրերում տուն կկառուցեն. Դավիթ Խաչատրյան

ԼՂ-ից բռնի տեղահանված առաջին 7 ընտանիքը սահմանամերձ բնակավայրերում տուն կկառուցեն. Դավիթ Խաչատրյան

«Այսօրվա դրությամբ 606 հաստատված գործարք ունենք սահմանամերձ բնակավայրերում, ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիքի շահառու լինելը նույնպես հաստատվել է»,- կառավարության նիստին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանամեձ գուղերում 15 մլն դրամի աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը:

 

Նիկոլ Փաշինյան էլ ուրախությամբ արձանագրեց, որ բռնագաղթածներից առաջին շահառուներն են, որ սահմանամերձ գյուղում հողակտոր ունեն։

 

Դավիթ Խաչատրյանը պարզաբանեց՝ նրանք ունեն շինթույլտվություն, նախահաշիվ, և առաջիկայում ընթացք կտրվի պայմանագրի կնքմանը:

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնեց, որ մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ, Կիրանցում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1:

Դավիթ Խաչատրյանը հավելեց, որ շուրջ 250 պայմանագիր արդեն կնքվել է, հաստատումները 355 են և առաջիկա օրերին կամ մեկ ամսվա ընթացքում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա միայն Տավուշի մարզում:

Leave a Reply

Your email address will not be published.