Արցախի գլխավոր դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, Արցախի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:
Լուծարվել է Արցախի գլխավոր դատախազության բաժիններից մեկը