Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

 

Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։

 

Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, մինչդեռ ավելի ուշ քննիչը նրանց է հանձնել ձերբակալման որոշում» Ըստ փաստաբանի՝ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի ծեծել է։

Leave a Reply

Your email address will not be published.