Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։23-ին, մարվել՝ 14։45-ին։ Այրվել են տան (մոտ 35 քմ) գույքը, փայտե միջնապատը (12 քմ) և հատակը (1,5 քմ)։

Leave a Reply

Your email address will not be published.