«Խեղդում ա, խեղդում ա». ոստիկանները գետնին են գցում անչափահասին

«Խեղդում ա, խեղդում ա». ոստիկանները գետնին են գցում անչափահասին

Հանրապետության հրապարակում մի քանի ոստիկաններ ուժ գործադրելով բերման են ենթարկում անչափահասի։

«Խեղդում ա, խեղդում ա»,- գոռում են ակիցայի մասնակիցները, սակայն ոստիկանները գետնին են տապալում երիտասարդ ցուցարարին, սեղմում նրա վիզը։

Կանայք փորձում են երիտասարդին ազատել ոստիկանների ձեռքից, սակայն նրանք շարունակում են երեխային քաշելով տանել։

«Արա մի խեղդի, վատացել է էրեխեն»,- գոռում է մեկ այլ ցուցարար։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  անհնազանդության ակցիաներ, փակվել են տարբեր ճանապարհներ։  Կան տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ։

 

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.