Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովսեփ Գ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նվեր Ա.-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Մարգարիտա Հ.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Ա.-ն և Մարգարիտա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կամուրջը ամբողջությամբ փակվել էր և ճանապարհը դարձել էր անանցանելի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published.