Խոշոր հրդեհ Շիրակի փողոցում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Շիրակի փողոցում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է եղեգնուտ։Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 2 անասնագոմի տանիքներում այրվում է կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Leave a Reply

Your email address will not be published.