Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Վայոց ձորի մարզում խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 155 կմ-ին՝ Վայք-Սարավան հատվածում, կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ճանապարհային ոստիկանները տեղում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, մինչև հրշեջները կարողացել են մարել կցորդիչով բեռնատարում առաջացած խոշոր հրդեհը:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Վառվող ավտոմեքենայի պատճառով այրվել է նաև հրդեհի վայրին կից գտնվող կրպակը:

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Leave a Reply

Your email address will not be published.