«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ արձագանքելով գործող իշխանությունների այն հայտարարությանը, թե Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները։
Նա հիշեցրեց, որ ժամանակին բարձրաձայնել է այդ մասին և հիշեցրեց 2018 թվականին տված իր հարցազրույցները։
«Ամենքն իր բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի, ես ավելի քան վստահ եմ, որ ժամնակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն։ Դա վերաբերում է բոլորին, ովքեր պաշտոն են զբաղեցրել։ Ընդհուպ՝ կարող է և ինձ էլ վերաբերի դա։ Այդքանը»,-ասաց Վիտալի Բալասանյանը։