Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել ​ է տղամարդու դի

Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել ​ է տղամարդու դի

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a Reply

Your email address will not be published.