Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ սեպտեմբերի 6-ի և 7-ի հրամաններովԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Դատախազության փոխանցմամբ,
• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:
• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Վահագն Պողոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 11-ը` ներառյալ:
• Գառնիկ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
• Արմեն Կարեյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: