Կառավարության նիստի օրակարգում 65 հարց է, որից 61-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 65 հարց է, որից 61-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 65 հարց, որից չի զեկուցվում 61-ը: Եվս 1 հարց գաղտնի է:

 

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

 

– «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

 

– «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին,

 

– Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին,

 

– Պետական գույքն օտարելու մասին,

 

– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին եւ այլ հարցեր:

Leave a Reply

Your email address will not be published.