Կառավարությունը Գարեգին Բաղրամյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու

Կառավարությունը Գարեգին Բաղրամյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու

Գարեգին Բաղրամյանն առաջադրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու։

2019 թվականին Ազգային ժողովի որոշամբ Գարեգին Բաղրամյանը 5 տարի ժամկետով նշանակվել էր այս պաշտոնին։ Պաշտոնավարման ժամկետը ապրիլի 18-ին լրանում է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ պաշտոնում կրկին առաջադրվում է Բաղրամյանի թեկնածությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Բաղրամյանը բավական աշխատանք է կատարել, բայց էլի աշխատանք կա անելու։

Leave a Reply

Your email address will not be published.