Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից. ԲԴԽ պարզաբանումը

Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից. ԲԴԽ պարզաբանումը

Ո՞վ և ինչո՞ւ է տարածում սուտ լուրեր Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին: Այս մասին պարզաբանում է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

«Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:

Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա:

Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»,- ասված է պարզաբանման մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.