Կարմիր Խաչի միջնորդությամբ 23 հոգի վերադարձել է Արցախ

Կարմիր Խաչի միջնորդությամբ 23 հոգի վերադարձել է Արցախ

Շուրջ 3 ամսվա բաժանումից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, այսօր՝ մարտի 9-ին, ընտանիքների վերամիավորման ծրագրով 23 հոգի է վերադարձել Արցախ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Նույն ծրագրի շրջանակում այսօր Արցախից Հայաստան է վերադարձել 24 քաղաքացի։ Շրջափակման 88 օրերի ընթացքում 381 անձ է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ վերամիավորվել իր ընտանիքի հետ։

«Դեկտեմբերի 9-ին գնացել էի աղջկաս մոտ, մինչև հիմա այնտեղ էի։ Շնորհակալություն Կարմիր Խաչին, որ սաղ-սլամաթ հասցրեց տեղ»,- հեռուստաընկերության հետ զրույցում նշել է Արցախի բնակչուհին։

Leave a Reply

Your email address will not be published.