Կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը

Կացարանի հրդեհից զոհված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը, որը մի քանի ժամ երկկողմանի փակել էին։
Հայտնել ենք, ործնողների հետ հանդիպման էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա երկար բանակցություններից հետո գնաց ճշտելու` արդյոք կկատարվի ծնողների պահանջը, այն է` հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Վերադառնալուց հետո տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Սարգսյանին հայտնեց, որ ծնողների հետ քննարկել են ճանապարհը բացելու հարցը։

«Մենք խորագույն հարգանք ունենք Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ։ Հարգում ենք նաև Ձեր աշխատանքը և ոստիկանության ծառայությունը։ Սա բողոքի, անհամաձայնության յուրահատուկ ձև էր այն գործընթացի, այսինքն` քննության որակի, արդյունքների, գործադիր մարմինների դրսևորած վաքագծի դեմ, որն արվում է վերջին 3 ամսում։ Մենք հիմա ճանապարհը բացում ենք, գնում ենք տներով։ Վաղը պաշտոնապես սպասելու ենք Ձեր պատասխանին։ Հետագայում, եթե վարչապետի աշխատակազմից կամ պաշտպանության նախարարությունից ասեն, որ հանդիպում են կամ չեն հանդիպում, դրանից հետո ծնողներն իրենք կորոշեն իրենց քայլերը»,– դիմելով մարզպետին` նշեց Նորիկյանը։

Leave a Reply

Your email address will not be published.