Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը

Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կկատարի փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քաղաքապետարանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Էդմոնդ Ղազարյանը կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարում էր 2022 թվականի մարտի 29-ից։

Leave a Reply

Your email address will not be published.