Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ

Եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն հնարավորություն կունենա իր հայեցողությամբ նրան ուղարկել արձակուրդի: Այս մասին ԱԺ–ում փոփոխությունների փաթեթը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

«Նման փոփոխություն է առաջարկվում իրականացնել աշխատանքային օրենսգրքում։ Այժմ աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Առաջարկում ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է աշխատողն արձակուրդ ստանալ»,-ասաց նա:

Նա հայտնեց նաև, որ փոփոխություններով սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով: Այսինքն` կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է օրենսգրքից:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել ուսումնական արձակուրդ հասկացությունը։ Ըստ այդմ, քաղաքացուն 2 տարի արձակուրդ կտրվի արտերկրում սովորելու, վերապատրաստվելու համար։

Leave a Reply

Your email address will not be published.