Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինն արտասահմանում ընտրություններին հավաքել է ձայների 72,3 տոկոսը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բուլաևի խոսքով՝ ընդհանուր առմամբ արտասահմանում ընտրություններին մասնակցել է ավելի քան 383 հազար մարդ։
«Երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի օգտին քվեարկած ընտրողների ընդհանուր թվից քվեարկել է ընտրողների ավելի քան երկու երրորդը»,- հայտարարել է Բուլաևը: