Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա

Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա

Օրենքով նախատեսված է, որ կադաստրի վկայականները համարվում են ճիշտ եւ ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ այդ գրանցումները դատարանի որոշմամբ անվավեր չեն ճանաչվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում, այսպես կոչված« սահմանազատման գործընթացի արդյունքում մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին, թեեւ նրանք ունեցել են կադաստրի վկայականներ:

«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում, հնարավոր է՝ նման դեպքեր լինեն: Մնացածը սահմանված կարգով կիրականացվի»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published.