Կոռուպցիայի գործով վճռից հետո հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Կոռուպցիայի գործով վճռից հետո հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը հրաժարական է ներկայացրել

Կոռուպցիայի գործով վճռի հրապարակումից հետո հայամետ ամերիկացի Սենատոր Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել։

«Ես կհրաժարվեմ Նյու Ջերսիից Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին աշխատանքի ավարտից հետո»,-Reuters-ի փոխանցմամբ, ասվում է Մենենդեսի նամակում։

Մենենդեսը մեղադրվում  է քրեական օրենսդգրեի 16 հոդվածների հատկանիշներով, այդ թվում նաև՝ կաշառակերության ու  Եգիպտոսի կառավարության գործակալ հանդես գալու համար։

Սենատորը հայտարարել է, որ բողոքարկելու է  երդվյալ ատենակալների դատավճիռը։

«Ես չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում, որը կվնասի նրա կարևոր աշխատանքը», – ասվում է նամակում:

Նշենք՝ գործով անցնում էր նաև Մենենդեսի կինը, որը նույնպես մեղավոր է ճանաչվել։

Ամերիկյան դաշնային դատախազները մինչդեռ պնդում են, որ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդես-Արսլանյանը մոտ կես միլիոն դոլարի կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, շքեղ ավտոմեքենա և այլ տեսակի նվերներ են ստացել երեք գործարարներից, ինչի դիմաց նախագահ Բայդենի կուսակիցը օգնել է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Եգիպտոսին՝ ԱՄՆ պետական բյուջեից։

Սենատորը պնդում է, որ ինքն անմեղ է, չի խախտել հանրությանը տված երդումը։

Leave a Reply

Your email address will not be published.