ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
«Այո, դա ճիշտ է», – ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քրվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքը։
Զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր առաջ և վանքը թողել են ադրբեջանցի ոստիկանների քմահաճության տակ։
«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը Ադրբեջանի տարածքից»,-գրում են ադրբեջանական կայքերը։