Կրեմլը մեկնաբանել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը

Կրեմլը մեկնաբանել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը

Կրեմլը մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը։

 

«Այդ հրապարակված տեքստում ուշագրավ և կարևոր է երկրորդ պարբերությունում ներկայացված նոր կոորդինատային համակարգում բնակչության վերաինտեգրման վերաբերյալ գոյություն ունեցող համաձայնագրերին ծանոթանալը»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի իրավիճակում Ռուսաստանը, ամենաշատը մտահոգված է հումանիտար ասպեկտով՝ կարևորելով մարդկանց ապահովման նորմալ պայմանները։

 

«Այստեղ գլխավորն այն է, որ նման որոշում կայացրածներն ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով։ Այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի զուտ մարդասիրական կողմը»,-նշել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published.