Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզերում վերացվել է 4 հա տարածքով աղբավայր. ՏԿԵՆ

Համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզերում վերացվել է 4 հա տարածքով աղբավայր. ՏԿԵՆ

Այսօր՝ ապրիլի 29-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մարզերից մասնակցել է շուրջ 174 167 մարդ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` ամփոփելով շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ նախարարության տվյալների` շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։
«Շաբաթօրյակին ներգրավվել է 1261 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 53 430 գործիք»,– ասված է հաղորդագրությունում։
Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակույթային հուշարձանների տարածքներ։ Վերացվել են շուրջ 4 հա տարածքով աղբավայրեր, շուրջ 3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։
Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ։

 

Leave a Reply

Your email address will not be published.