Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Գոռ Սահակյան

Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի մեծագույն հպարտությունը․ Գոռ Սահակյան

Ծանրորդ Գոռ Սահակյանը գրում է․

«Համառ աշխատանքով ու իմ կարողություններին հավատալով նվաճեցի այն մեծագույն հպարտությունը, որ նաև իմ հաղթանակի պատվին Բուխարեստում ծածանվեց Հայոց Եռագույնը: Իսկ իմ հաղթանակների համար երախտապարտ եմ նաև բոլորիդ, որովհետև միշտ իմ թիկունքում զգացել եմ ձեր սերը, ձեզնից փոխանցված ուժը, ձեր հավատը իմ հաղթանակի հանդեպ, ձեր ոգևորությունը իմ հաղթանակի համար: Իմ հանդեպ ձեր բոլորի հավատը ոչ միայն ուժ է տալիս, այլև պարտավորեցնում է միշտ բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը:

Շնորհակալ եմ բոլորիցդ: Ցանկանում եմ, որ ամեն մեկդ իր ոլորտում հաջողություններ, հաղթանակներ ունենա»։

Leave a Reply

Your email address will not be published.