Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Օղակների վարժության եզրափակչում 15-ամյա Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր՝ աշխարհի կրկնակի չեմպիոն:
Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: