Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. Փաշինյան

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները. Փաշինյան

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ. ստանալ մի  փաստաթուղթ, որը ցանկացած պահի  պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:

Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման  որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ  փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է  վերակերպվի պատերազմի արդեն խաղաղությանպայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տեւական եւ կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published.