Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային ևհամառոտ ներկայացրել եմ տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։

Կարևորել եմ երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար»։

Leave a Reply

Your email address will not be published.