Հայաստանը 50 մլն եվրո վարկ կվերցնի ՕՊԵԿ-ից

Հայաստանը 50 մլն եվրո վարկ կվերցնի ՕՊԵԿ-ից

Ազգային ժողովը վավերացրեց 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց՝ ստանալով 61 կողմ, 26 դեմ ձայն:

Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ: Վարկի մարման ժամկետը 20  տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:

Leave a Reply

Your email address will not be published.