«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա»,- belta.by-ի հաղորդմամբ, այս մասին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը։
Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ով տեղեկացրել է, որ որոշակի հանգամանքների բերումով ինքը չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի աշխատանքներին։
«Այս պահին Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա: Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքը շարունակվում է, նրա բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում շարունակվում են»,- ասել է Տասմաղամբետովը։