Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 18-28-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի, իսկ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ ամսի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։