Հայաստանի և Կատարի միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի և Կատարի միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում. Անահիտ Ավանեսյան

Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Դոհայում: Մասնակցել է Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով:

Առողջապահության որակի ու պացիետների ապահովությունը մեր առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից են, և այս առումով շատ հետաքրքիր էր լսել Կատարի փորձը»,-նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published.