Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը:
Վահե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:
Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը, մասնավորապես առևտրատնտեսական, լավագույնս ամրապնդվում և զարգանում են:
Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը: