Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է դատարանի ուրբաթ օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։

 

«Հայաստանի Հանրապետությունը, հիմնվելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ դատարան է ուղարկել միջնորդություն՝ երեկ դատարանին միջնորդություն է ուղարկել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,-հայտնում է դատարանը։

 

Երևանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

 

Հայցը կազմողները շեշտում են, որ Ադրբեջանը «պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել այս կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների խախտմանը»։ Խոսքը, մասնավորապես այն մասին է, որ բոլորը պետք է Լեռնային Ղարաբաղն ազատորեն լքելու հնարավորություն ունենան, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների համար տարածաշրջանի հայ բնակչության հասանելիություն ապահովվի, համայնքային համակարգի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ակտերի վավարեկանությունը ճանաչվի:

Leave a Reply

Your email address will not be published.