«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»- Երևանում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանը Բաքվին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» իր հերթական խմբագրական առաջարկները, որում բացառապես կողմերի միջև փոխհամաձայնեցված տեքստն է։
«Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Համաձայնագիր, որը, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, մի փաստաթուղթ, որը սահմանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններն այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում և դրա փլուզման պահին», – նշեց Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։